Ամսաթիվ:
Wed, 29/07/2015 - 09:56
Article Title:
«Նաիրիտի» ասք. կառավարությունը կրկին խոստանում է վերագործարկել Հայաստանի քիմիական հսկան
«Այն կարծիքը, որը շրջանառվում է հանրության մեջ, լրատվամիջոցներում և որոշ ընկերների մոտ, թե կառավարությունը ցանկություն ունի և տանում է գործարանը լուծարման, ես ուզում եմ պատասխանատու հայտարարել, որ դա բոլորովին այդպես չէ»,- երեքշաբթի` հուլիսի 28-ին, «Նաիրիտի» հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակությանը նվիրված խորհրդարանական լսումներին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։