Ամսաթիվ:
Thu, 09/07/2015 - 15:51
Article Title:
Հաստատուն մնալով. փորձագետի խոսքով` գնաճին հաջորդել է գնանկումը
Հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով գնաճի 6 ամսվա ցուցանիշները, Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը ասաց.
«Տարեսկզբին՝ հունվար ամսին, արձանագրվել է էական, բարձր գնաճ` 2,5 տոկոս, այնուհետև հաջորդ 5 ամիսների ընթացքում պարբերաբար գնանկման միտումներ են արձանագրվել»:
Ըստ վիճակագրության՝ փետրվար և մարտ ամիսների գնանկման միտումները համեմատաբար ցածր են եղել, իսկ հաջորդ ամիսներին` ավելի նկատելի: